Այսօրվա Ջհանգիրյանի «ոտքերն ամպոտ են»

Այսօրվա Ջհանգիրյանի «ոտքերն ամպոտ են»

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Լսում եմ Գագիկ Ջհանգիրյանի ելույթն ու ապշում` որտե՞ղ է եղել այս սրբագույն մարդը, ինչու՞ չենք ճանաչել, ինչու՞ համակարգում չի աշխատել: Չէ, դժվար սա բոլորի կողմից չափազանց լավ ճանաչված Ջհանգիրյանը լինի: Այսօրվա Ջհանգիրյանի «ոտքերն ամպոտ են»: Նախկին Ջհանգիրյանի մասինլեգենդներ են պտտվում և´ համակարգում, և´ հասարակության մեջ և, մեղմ ասած, ոչ լավ լույսի ներքո: Վստահ եմ, այսօր քաղաքացիների առվազն 90%-ը լսում ու ծիծաղում է»: