Ընթանում է Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի քաղհայցի քննությունը

Ընթանում է Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի քաղհայցի քննությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Քանաքեռի նստավայրում ընթանում է Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի հայցադիմումի քննությունը։ Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղհայցով դատարան է դիմել՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենից։

Ռոբերտ Քոչարյանը զրպարտություն է համարում Փաշինյանի հետևյալ խոսքերը. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»,- ասել է Փաշինյանը: Գործը մակագրվել է դատավոր Լիլիթ Սարգսյանին:

Քոչարյանի շահերը ներկայացնում է վերջինիս պաշտպան Հայկ Ալումյանը։