«Շուրիկ, դուք պարզապես կրակի կտոր եք»

 «Շուրիկ, դուք պարզապես կրակի կտոր եք»

 

Պանդեմիայի ահագնացող ֆոնին Առողջապահության նախարարի ֆեյսբուքյան գրառումը զայրացրել է օգտատերերին։ Իսկ որ զայրացնելու, հունից, հավասարակշռությունից հանելու տարրեր, սարկազմի ակնհայտ դրսևորում կա, փաստ է։  Մի կողմից հայտարարում է, որ «մեզ մոտ կարող է լինել օրական 120-150-200 մահ, և այսպիսի սցենարը բացառված չէ, եթե չկարողանանք ինֆեկցիայի տարածումը ճնշել», մյուս կողմից ֆեյսբուքյան անհարկի գրառումներ անում, ծաղրում մարդկանց։

Հայաստանում մենք ունեցել ենք, ունենք առողջապահության ոլորտի հիանալի ղեկավարներ, անուններ չթվարկեմ, որոնք այդ ոլորտում հենասյուներ են։ Այնպես չի, որ մենք մնացել են Արսեն Թորոսյանի հույսին, և նա կարող է  ծաղրել այն ամենը, ինչ ունեցել ենք, ունենք։ Ներկայացնեմ նախարարի գրառումը․  

Arsen Torosyan
Վանեցյան Արթուրի հակաճգնաժամային կառավարության առողջապահության նախարարի ձեր թեկնածուն

1. Վարդանյան Արամ (հայտնի է, որպես Վստրեչի Ապեր)
2. Հայրապետյան Ռուբեն (հայտնի է, որպես Նեմեց Ռուբո)
3. Ավագյան Կարեն (հայտնի է, որպես Փուչիկ Կարեն)

Արդեն կարելի է պատկերացնել մարդկանց զայրույթը։ Անկեղծ ասած ինձ համար զարմանալի էր այդքան շատ քննադատություն նրա ֆեյսբուքյան էջում։ Քննադատությունը մեղմ եմ ասում՝ այդքան վիրավորանք։ Փորձել եմ խմբավորել այն կարծիքները, որոնք իրենց մեջ անձը վիրավորող արտահայտություններ չեն պարունակում, չնայած նախարարը նման բաներ հաշվի չի առել և մտել է մարդկանց անձնական տիրույթ։ 

Misak Avetisyan Ներկա իշխանությունը որպես այլընտրանք միշտ ներկայացնում է նման մարդկանց, իբր տեսեք՝ հա, եթե մենք չլինենք, շմայսենք են լինելու կամ սեռժառոբականները... էս ազգի արգանդն ուրիշ արժանի մարդիկ չի՞ ծնել։ Ինչու՞ եք միշտ նմաններին այլընտրանք ներկայացնում։
Հասկանալի է՝ ինչու..

Parandzem Hovhannisyan Ես վստահ էի, որ այս ճգնաժամային իրավիճակում Առողջապահության նախարարը նույնիսկ ընդմիջման 13-14:00 ժամանակը տրամադրում է գործին, խիստ ծանրաբեռնված է, այնինչ մարդը հումորի է բռնվել, այն էլ նման թեմայով։

Gnel Sargsyan Պարոն Թորոսյան, հարգելիս, ֆեյսբուքյան չարաճճիությունների փոխարեն ավելի լավ կլիներ աշխատեիք, որ մենք այսօր տարածաշրջանում առաջատար չլինեինք, իսկ Վանեցյանը ձեր սիրելի կադրն էր ու գեներալ տվեցիք։ Ցինիկությունն էլ չափ ու սահման ունի, հասկացեք։

Վարդուհի Բաղդասարյան Ինչ եք կորցրել, ինչի հետևից եք ընկել։Ոնց որ մանկապարտեզի սան լինեք։Մնում էր առողջապահության նախարարըսենց ցածր մակարդակի պոստեր աներ։Ծիծաղելի է, մի արեք

Լևոն Գալստյան Բայց Վանեցյանը ձեր սիրելի կադրը չէ՞ր, կարո՞ղ է՝ մենք էինք բերել դրել ու գեներալի պագոններ տվել։

Vlad Harutyunyan Արուսիկ, 11 տարեկան, ստեղծագործական շարադրություն
արա փաստորեն դու էնքան պարապ ու անդարդ ես, որ դրել ստատուսներ ես կարդում՝ ով ինչա գրում...
Ի ուրախություն մեզ ոչ մի պարագայում դու չես...կիլոմետրերով ոլորտից հեռու ու ցինիկ կերպարովդ

Mariam Petrosyan Անլուրջ հայտարարություններ ու մարդկանց անուններ հոլովելով չեն աշխատում․ ասենք Վստրեչի Ապերն ինչ կապ ունի ձեր զբաղեցրած պաշտոնում, .բավական է, հերիքա լրջացեք. մեր նեՌվերի հաշվին հերիք է ինքնահաստատվեք

Ani Melkumyan Նախարարի բարձունքի վրա մնացեք, կարծում եմ հարիր չէ նման մեկնաբանությունը:

Hrayr Mikayelyan Ու էս գրումա մի մարդ ով փոխանակ գլուխը պատեպատ տա, փորձի մի լուծում գտնի իր ղեկավարած կառույցի առաջ ծառացած խնդիրները, ֆեյսբուքում հիմար- հիմար ստատուսներա գրում, ես արդեն տեսնում եմ քո ապագան․․․ (Շարունակությունը չեն տեղադրում)

Մարինե Գասպարյան Ու՞մ պարտականությունն է՝ զգուշացնել մեր պաշտոնյաներին, որ այսպիսի գրառումներ արհեստավարժ պաշտոնյան իրավունք չունի անելու։ Ցանկացած նորմալ երկրում պաշտոնյաներին զգուշացվում է, որ քանի դեռ իրենք ներկայացնում են պետություն, իրենք անձնական կարծիքի իրավունք չունեն ո՛չ աշխատանքի ժամերին, ո՛չ աշխատանքից հետո։

Edgar Stepanyan  Մարդիկ էլ գիտեն, թե առողջապահության նախարար ունեն...

Հասմիկ Ասատրյան Պարոն նախարար, դուք բան ու գործ չունե՞ք։

Անդրանիկ Թանգամյան Էս մարդը դեռ կատակելու տրամադրություն էլ ունի

 

Tatev Harutyunyan #ՆիկոլՓաշինյան Հարգելի պարոն վարչապետ, ե՞րբ եք այս մարդով զբաղվելու։ Արդեն կորցրել է ինքնակառավարումը, ինչպե՞ս է ժողովրդի առողջությանը վերաբերող հարցերը կառավարելու

Susanna Khachatryan Շուրիկ, Դուք պարզապես կրակի կտոր եք

Artak Avagimyan    Այ ․․․․․․ ազգը կոտորվում է դու բոցե՞ր ես անում (Ay ․․․․․․ azgy kotorvuma du boceres anum?)

Marina Papikyan держите себя в руках, не солидно, министр все таки

Tatev Galstyan Փաստորեն էնքան ազատ ժամանակ ունեք, որ մտնում եք ՖԲ ու ձեզ հատուկ անդուր ցինիզմով հումորնե՞ր եք անում։ Գոնե գիտակցում եք, որ Ձեր պատճառով Հայաստանը վատագույն ցուցանիշն ունի համադրելի երկրների ցանկում: Հասկանու՞մ եք, որ ամեն մահացածի համար անմիջական պատասխանատվություն եք կրում։
Հ.Գ. Այո, ես կարծում եմ, որ այդ անձանցից ցանկացածը ձեզանից շատ ավելի լավ արդյունք կապահովի:

Tatevik Darbinyan էս ինչ «դեցկի միռա»

Aida Israyelyan Պարոն Թորոսյան, մի տեսակ ամոթ ա, որ կառավարության անդամները իրար վրա մեղմ ասած «բոցվում են», տենց լավ չի, «խաղալիքները վերցրեք» նեղացեք, գնացեք մենակով խաղացեք։
Մեծ մարդիկ եք