Այս դասախոսները հասկացել են, որ պետք է մի կողմ դնեն անձնական կասկածամտությունը

Այս դասախոսները հասկացել են, որ պետք է մի կողմ դնեն անձնական կասկածամտությունը

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջողները այժմ շրջում են Երևանի պետական համալսարանի մասնաշենքերով և իրազեկում իրականացնում։

«Այս դասախոսները հասկացել են, որ պետք է մի կողմ դնեն անձնական կասկածամտությունը, մի կողմ դնեն այն վտանգները, որոնցից գուցե շատերը վախենում են։ Էս մարդիկ ևս մեկ անգամ հաստատել են, որ իրենք իսկական մտավորականներ են։ Կոչ ենք անում բոլոր ուսանողներին, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին օրինակ վերցնել այս դասախոսներից և միանալ մեր արդարացի պայքարին»,- նշեցին ակցիայի մասնակիցները։

Հիշեցնենք, որ այսօր ԵՊՀ հայ բանասիրության և պատմության ֆակուլտետներից թվով 58 դասախոս մեկօրյա գործադուլ է հայտարարել։ Դասախոսները պահանջում են հանդիպում կազմակերպել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի և բոլոր շահագրգիռ կողմերի միջև։