ԵՄ-ն «կպատժի» Թուրքիային

ԵՄ-ն «կպատժի» Թուրքիային

ԵՄ Խորհուրդը հանձնարարել է Եվրահանձնաժողովին պատրաստել սանկցիաների տարբերակներ ընդդեմ Թուրքիայի, ի պատասխան վերջինի անօրինական գործողությունների, որոնք իրականացվում են Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում։ Այս մասին համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ԵՄ Խորհուրդը։ «ԵՄ-ն ամենայն ուշադրությամբ կհետեւի իրադարձությունների զարգացմանը եւ պատրաստ է համապատասխան կերպով պատասխանելու՝ լիակատար համերաշխություն հայտնելով Կիպրոսին։ Խորհուրդը հանձնարարում է Եվրահանձնաժողովին եւ ԵՄ Արտաքին քաղաքական գերատեսչությանը անհապաղ մշակել համապատասխան միջոցներ»,- ասված է հայտարարության մեջ։ Ավելին, ԵՄ-ում ֆիքսել են, որ Անկարայի գործողությունները անմիջականորեն ազդում են բացասական իմաստով Անկարայի եւ Միության անդամ երկրների միջեւ եղած հարաբերությունների վրա։ Բրյուսելը կոչ է արել Անկարային ցուցաբերել զսպվածություն, զերծ մնալ նման գործողություններից եւ հարգել Կիպրոսի իրավունքները։