«Ազարը մոտ է Մեսսիի մակարդակին հասնելուն»․ Էտո՛օ

«Ազարը մոտ է Մեսսիի մակարդակին հասնելուն»․ Էտո՛օ

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Սամուել Էտո՛օն համեմատականներ է անցկացրել իր նախկին թիմակից Լեո Մեսսիի և վերջերս Մադրիդի «Ռեալ» տեղափոխված բելգիացի Էդեն Ազարի միջև։ Այս մասնին փոխանցում է իսպանական Marca-ն։

«Կարծում եմ՝ Ազարը կկարողանա հաղթել «Ոսկե գնդակը»։ Մինչ այս նա ուղղակի չի գնահատվել, իսկ այս պահին ֆուտբոլիստը գտնվում է աշխարհի լավագույն ակումբներից մեկում։ Սրանից հետևություն կարելի է անել, որ այսուհետ բելգիացու վրա ավելի մեծ ուշադրություն է լինելու, քան երբևէ։ Խաղային մակարդոկով նա շատ մոտ է Լիոնել Մեսսիին։ Ես հույս ունեմ, որ Ազարը 100 տոկոսով կմոտենա «Բարսայի» դեմ խաղին»։