«Իմ Քայլի» պատգամավորը լքում է հանձնաժողովները

«Իմ Քայլի» պատգամավորը լքում է հանձնաժողովները

ԱԺ խորհրդի այսօրվա նիստի օրակարգում ընգրկված հարցերից մեկի համաձայն՝ «Իմ Քայլի» պատգամավոր Վահագն Թեւոսյանը ՀՀ ԱԺ եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովից, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ-ի ՌԴ ԱԺ-ի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովից հեռանալու հարց է դրված։

Ուշագրավ է, որ պատգամավորը միջխորհրդարանական հանձնաժողովներից զատ պատրաստվում է լքել նաեւ բարեկամական խմբերին իր անդամակցությունը: Մասնավորապես, նա հեռանում է Հայաստան-Լեհաստան, Հայաստան-Ղրղզստան եւ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբերը:
Ժամը չորսին կայանալիք նիստի ընթացքում ըստ ամենայնի հարցը կընդունվի։ Քիչ առաջ պատգամավորը ՖԲ իր էջում մեկնաբանել է որոշումը․«Այն պայմանավորված է միմիայն բարդագույն նախագծերի՝ ՀՌ մասին և Կինոյի մասին օրենքների վրա տարվող աշխատանքներով: Դրանք ուժեր ու ժամանակ են խլում՝ տեսական հիմքեր ստեղծելով այլ գործունեության նվազ արդյունավետության համար: Նման հեռանկարից խուսափելու և ստանձնածս հիմնական աշխատանքից չշեղվելու համար խմբակցությանը խնդրել եմ որոշակիորեն նվազեցնել իմ մասնակցությունը միջխորհրդարանական հանձնաժողովներում և բարեկամական խմբերում»։