Համաձայնության են եկե՞լ թշնամուն հանձնել Հայաստանի սուվերեն տարածքում գտնվող 8 գյուղ

Համաձայնության են եկե՞լ թշնամուն հանձնել Հայաստանի սուվերեն տարածքում գտնվող 8 գյուղ

Չորս օր առաջ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալը հայտարարեց Նիկոլ Անհողինի հետ Տավուշի 7 գյուղերի և Տիգրանաշենի Ադրբեջանին հանձնելու պայմանավորվածության մասին:

Այս հայտարարության մասին բարձրաձայնեց Arsen Babayan-ը՝ պահանջելով այս աղետաբեր կառավարությանը հերքել այս տեղեկությունները: 

Այս մարդկանց քաղաքական ղեկավարը ասում էր, որ որևէ անպատասխան հարց չպետք է մնա ժողովրդի մոտ, ամեն բամբասանք պետք է հերքել: 

Արդեն չորրորդ օրն է կառավարության կողմից մահացու լռություն է այս հարցով: 
Հիմա, կարո՞ղ ենք հաստատված համարել, որ սրանք այո՛ համաձայնության են եկել թշնամուն հանձնել Հայաստանի սուվերեն տարածքում գտնվող 8 գյուղ:

Սա արդյո՞ք բավարար պատճառ չէ պայքարի մեջ լինելու, սրանց հեռացնելու և Հայասանի մաս առ մաս հանձնումը թույլ չտալու համար: 

Ճիշտ եք, ուրիշ լուծում չկա. սրանց պետք է հեռացնենք:

«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյան