Հայտնաբերվել է եզակի հսկա մոլորակ 

Հայտնաբերվել է եզակի հսկա մոլորակ 

Հարվարդ-Սմիտսոնյան աստղաֆիզիկայի կենտրոնը հայտնաբերել է եզակի մոլորակ, որը նման է Յուպիտեր մոլորակին, սակայն չունի ամպեր եւ միգամածություններ մթնոլորտում։ Այս մասին հայտնում է The Astrophysical Journal պարբերականը։ Գազային հսկան ստացել է WASP-62b անվանումը, առաջին անգամ նկատվել է 2012 թվականին։ Այն գտնվում է Երկիր մոլորակից 575 լուսային տարվա հեռավորության վրա։ Այն իր արեգակի շուրջը պտտվում է 4,5 օրվա ընթացքում։ Զանգվածը կազմում է Յուպիտեր մոլորակի զանգվածի կեսը։ 2018 թվականին էլ հայտնաբերվել է մոլորակ, որը նման է Սատուրն մոլորակին, սակայն անհամեմատ ավելի թեժ վիճակում։