Մոսկվան եւ Կիեւն իրենք պետք է որոշում կայացնեն․ Հաքան Ֆիդան

Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունները Ստամբուլի հանդիպման ժամանակ իրենց պետք է ընտրություն կատարեին՝ շարունակել հակամարտությունը, թե խաղաղության ուղիներ որոնել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։ «Երկու ճանապարհ կա, որոնցից մեկը տանում է դեպի խաղաղություն, մյուսը՝ թեեւ խաղաղության է տանում, սակայն շատ ավելի շատ ավերածություններով։ Կողմերն իրենք պետք է որոշեն, թե որ ուղին ընտրեն»,- ասել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Կարծիքներ