Այլ

Բայդենի եւ Հարիսի հարաբերությունները լարվել են

Բայդենի եւ Հարիսի հարաբերությունները լարվել են


ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենի եւ փոխնախագահ Քամալա Հարիսի հարաբերությունները զգալիորեն լարվել են այն բանից հետո, երբ անցյալ տարվա նոյեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթել է Դոնալդ Թրամփը։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։ Առաջացած կոնֆլիկտի կողմերից է նաեւ ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը։

Հատկապես լարված են նրա ու Հարիսի հարաբերությունները, այն բանից հետո, երբ վերջինս ամերիկյան ներքին քաղաքականության հետ կապված հարցերից մեկի առնչությամբ տեղի ունեցած բանավեճի ժամանակ մեղադրական արտահայտություններ է արել նախագահ Բայդենի հասցեին։ WSJ-ն նկատում է, որ Բայդենի ու Հարիսի հարաբերություններում լարվածությունը հատկապես սրվել էր 24 թվականի նախագահական ընտրությունների նախընտրական արշավի ժամանակ, երբ Բայդենն իր հայտարարություններում այնպիսի վրիպումներ էր թույլ տվել, որոնք Հարիսի թիմի մոտ խորը հիասթափություն էր առաջացրել։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image