Հայտնի է «Եվրատեսիլ-2020»-ի անցկացման քաղաքը

Հայտնի է «Եվրատեսիլ-2020»-ի անցկացման քաղաքը

Ինչպես հայտնի է, «Եվրատեսիլ 2020»-ը անցկացվելու է Նիդերլանդներում։ Ըստ ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցման, ամենայն հավանականությամբ այն կանցկավի կամ Ռոտերդամում,կամ Մաաստրիխտում։  

Այս երկու քաղաքներն են, որ համաեվրոպական երգի մրցույթ-փառատոնի անցկացման քաղաքների հավանական շարքում ամենից լավ հայտերն են ներկայացրել։ Հետեւաբար՝ Ուտրեխտը, Հերթոգենբոսը եւ Արնեմը դուրս են մնացել պայքարից։ Փառատոնի կազմկոմիտեում գտնում են, որ երկու քաղաքներն էլ նման մասշտաբի միջոցառումների անցկացման համար ունեն լավ հարթակներ, նաեւ՝ հեռուստատեսային հեռարձակում իրականացնելու հարմարություններ։ Եթե հաղթի Ռոտերդամը, ապա «Եվրատեսիլ-2020»-ը տեղի կունենա Ahoy սրահում, իսկ եթե հաղթի Մաաստրիխտը, ապա՝ MECC կոնգրես-կենտրոնում։