Շվեյցարիան մտադիր է Սիրիայի հարցով միջնորդ դառնալ

Շվեյցարիան մտադիր է Սիրիայի հարցով միջնորդ դառնալ

Շվեյցարիան պատրաստ է Սիրիայում կողմերին առաջարկել իր ծառայությունները՝ որպես չեզոք միջնորդ։ 
Այս մասին հայտարարել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Պիեռ-Ալեն Էլչինգերը։

«Շվեյցարիան պատրաստ է առաջարկել իր ծառայությունները, եթե շահագրգիռ կողմերը նման խնդրանք ներկայացնեն։ 
Երկիրը բոլոր կողմերին երկխոսության և խաղաղ անցման կոչ է անում»,- ասել է նա: