Թուրքիան կարող է հակառուսական դեմարշ քայլերի գնալ

Թուրքիան կարող է հակառուսական դեմարշ քայլերի գնալ

Թուրքիան, ի պատասխան Իդլիբում իրադրության սրացման, կարող է փակել Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցները ռազմական նավերի անցման համար եւ հետաձգել Ս-400 համակարգերի տեղակայումը։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։

Ըստ թուրքական մամուլի հրապարակումների, նման իրավասություն Անկարային տրվում է 1936 թվականի Մոնտրեի կոնվենցիայի 20 եւ 21-րդ հոդվածներով, ըստ որոնց, Անկարան կարող է փակել նեղուցները․ եթե զգա․ որ գտնվում է անմիջական ռազմական սպառանլիքի ներքո։