Տարածված տեղեկությունը սուտ է

Տարածված տեղեկությունը սուտ է

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը պաշտոնակապես հայտնում է, որ տարածված տեղեկությունն առ այն, թե պաշտպանական խմից արտահոսք է եղել՝ դատական ակտը Վերաքննիչ դատարանի դատավորների կողմից գրելու վերաբերյալ՝ բացահայտ սուտ է, իրականությանը չի համապատասխանում:

Ինչ վերաբերում է դատական ակտի հրապարակման հետ միաժամանակ Ռոբերտ Քոչարյանի Քրեակատարողական հիմնարկից դուրս գալուն, ապա այդ պնդումը ևս սուտ է՝ քանի որ տասնյակ լրատվամիջոցներ որոշման հրապարակելուց հետո գնացել են Ազգային Անվտանգության ծառայության շենքի մոտ և նրանց իսկ կողմից կատարված ուղիղ տեսանկարահանմամբ արձանագրվել է, թե երբ և ինչպես է Ռոբերտ Քոչարյանն ավտոմեքենայով դուրս գալիս ԱԱԾ շենքից: