Վահագն Խաչատուրյանը Հռոմի Պապի հուղարկավորության պատվելի հյուրերի լուսանկարներում չկա՞

Վահագն Խաչատուրյանը Հռոմի Պապի հուղարկավորության պատվելի հյուրերի լուսանկարներում չկա՞

Միջազգային լրատվամիջոցների ու ամբողջ աշխարհի ուշադրությունն այսօր կենտրոնացած է Հռոմի Ֆրանցիսկոս պապի թաղման արարողության վրա: Աշխարհի հզորագույն տերությունների առաջին դեմքերը Վատիկանում են՝ Հռոմի Պապին վերջին հրաժեշտը տալու համար:

Աշխարհի առաջին քրիստոնյա պետության մերօրյա ղեկավարը ՝ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ևս մեկնել է Վատիկան՝ հրաժեշտ տալու Ֆրանցիսկ Պապին:

Այն, որ ՀՀ նախագահը մասնակցելու է թաղմանը, հայտնի դարձավ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից:

Իսկ Ադրբեջանը Հռոմի Պապի թաղմանը մասնակցելու համար գործուղել է Միլլի Մեջլիսի խոսնակ Զարիֆա Գաֆարովային, ու սա այն դեպքում, որ Ֆրանցիսկոս Պապը ռազմական հանցագործ Ալիևին ու իր տիկնոջը պարգևատրել էր, իսկ իր մահանալուց մի քանի օր առաջ Վատիկանում Արցախի հայկական մշակութային հոգևոր ժառանգությունը պղծելու գիտաժողով իրականացնելու թույլտվություն էր տվել:
Դեռ պետք է հասկանալ, թե «մեզ՝ հերոսներիս» վրա, որքան կարժենա Վահագն Խաչատուրյանի՝ Հռոմի Պապի հուղարկավորությանը մասնակցելու ծախսերը:

Չնայած լուսանկարներում Վահագն Խաչատուրյանի չերևալու պատճառը կարող է պայմանավորված լինել վերջինիս մեկ այլ ՝ Բրիտանիայի թագուհի Ելիզավետայի թաղման ժամանակ  նրա կողմից արված հայտնի սելֆիով: Միգուցե այս անգամ որոշել են նման աղմկոտ պատմությունների մեջ չընկնել, ով գիտի...
Սակայն, համառ փնտրտուքներից հետո ի վերջո գտանք Վահագն Խաչատուրյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուիլ Մակրոնի ձեռքսեղմման  լուսանկարը, որն արվել էր REUTERS-ի լուսանկարիչ Յարա Նարդիի կողմից, սակայն այ ՀՀ նախագահին աշխարհի երկրների առաջնորդների հավաքական լուսանկարներում այդպես էլ չկարողացանք գտնել: Մնում է գուշակել, թե ո՞ր շարքում են նստեցրել ՀՀ ղեկավարին:

Իսկ եթե Հռոմի Պապի թաղման արարողությունից միայն Մակրոնի հետ ձեռքսեղմման լուսանկարը միակն է, ինչ խոսք, մենք մտածելու շատ բան ունենք, քան դեպի Վատիկան Վահագն Խաչատուրյանի ծախսերը հաշվելը: