Կիևում նշել են, թե ում մեղքով են հանձնել Ավդեևկան

Կիևում նշել են, թե ում մեղքով են հանձնել Ավդեևկան

Ուկրաինացի զինվորականների շրջանում զենքի պակասը հանգեցրեց նրան, որ Ուկրաինայի զինված ուժերը ստիպված եղան նահանջել Ավդեևկայից, և քաղաքը գրավեցին ռուսները։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան, որի խոսքերը փոխանցում են տեղի ԶԼՄ-ները։

«Ավդեևկա քաղաքը չէինք կորցնի, եթե Ուկրաինան ստանար այն պաշտպանելու համար անհրաժեշտ ամբողջ հրետանային զինամթերքը», - ասել է Կուլեբան:

Ուկրաինացի նախարարը նշել է, որ միակ պատճառն այն է, որ ուկրաինացիներին այժմ ստիպում են զոհաբերել իրենց կյանքը, ինչ է թե՝ ինչ-որ մեկը դեռ որոշում է քննարկում։

«Ես հարգում եմ Միացյալ Նահանգների ներքին քաղաքականությունը և չեմ միջամտելու դրան, բայց պարզապես ուզում եմ, որ բոլորը հիշեն, որ քննարկման յուրաքանչյուր օր մի վայրում նշանակում է ևս մեկ մահ մեկ այլ վայրում», - ընդգծել է նա։