Հիմա էլ Վրաստանու՞մ են ճնշում․ Բաքվում էլի վատ «երազ» են տեսել

Հիմա էլ Վրաստանու՞մ են ճնշում․ Բաքվում էլի վատ «երազ» են տեսել

Իրանի վարչակազմը ծրագրում է մենաշնորհել կրոնական ոլորտը Վրաստանի այն վայրերում, որտեղ խիտ բնակեցված են ադրբեջանցիները։ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի լիագումար նիստի ժամանակ նման մեղադրանք է հնչեցրել պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան։

«Ավելի քան 10 տարի Վրաստանի ադրբեջանական դպրոցներում մանկավարժական կազմի նորացում չի եղել։ Կանցնի շատ քիչ ժամանակ, և Վրաստանի այն շրջաններում, որտեղ ադրբեջանցիներ են ապրում, միջնակարգ կրթության ողջ համակարգը ամբողջությամբ կփլուզվի»,-նշել է նա։

Նրա խոսքով, վրացական կրթական վակումը արագորեն լրացվում է իրանցի կրոնական էմիսարների կողմից․

«Իրանի ներկայացուցիչները վերացրել են Վրաստանում Ադրբեջանի մշակութային և հոգևոր ազդեցության բոլոր մեխանիզմները և այդ տարածաշրջանի բացարձակապես ողջ կրոնական ոլորտը գտնվում է իրանական մոլլաների կամ տեղացի մոլլաների ձեռքում․․․Մեր հայրենակիցներին մեծ ողբերգություն է սպասվում»,- ընդգծել է ադրբեջանցի պատգամավորը։