Որքան գազ է մատակարարել Ադրբեջանը Թուրքիային 1 տարում

Որքան գազ է մատակարարել Ադրբեջանը Թուրքիային 1 տարում

Ընթացիկ տարվա հինգ ամիսների կտրվածքով Ադրբեջանը Տրանս-Անատոլիական գազամուղով Թուրքիային մատակարարել է 790 միլիոն մետր խորանարդ ծավալի գազ։ Այս մասին հայտնում է ԱՊԱ լրատվական գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի պետական նավթային ընկերության հրապարակած տվյալները։ Թուրքական Hüriyyet-ն էլ հաղորդում է, որ վերջին մեկ տարում Ադրբեջանը Թուրքիային մատակարարել է 1,8 միլիարդ մետր խորանարդ ծավալի գազ։ Նշենք, որ այսօր լրանում է ՏԱՆԱՊ գազամուղի գործարկման մեկ տարին։ Գազամուղը ոչ միայն տնտեսական, այլ նաեւ քաղաքական նշանակություն ունի եւ մասնավորապես գործիք է հանդիսանում Բաքվի ձեռքին, Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու մասով։