Նազարբաեւի հավանությանն արժանացած նախագահի թեկնածուն հայտնի է

Նազարբաեւի հավանությանն արժանացած նախագահի թեկնածուն հայտնի է

Ղազախստանյան իշխող «Նուր Օթան» կուսակցության համագումարի ընթացքում այդ երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը առաջարկել է գործող նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւի թեկնածությունը որպես իշխաող կուսակցության թեկնածու՝ առաջիկա հունիսի 9-ին տեղի ունենալիք նախագահական ընտրություններում։ Այս մասին հայտնում է Tengrinews.kz-ն։

«Որպես «Նուր Օթան» կուսակցության նախագահ, ես առաջարկում եմ համագումարին դիտարկել Քասիմ Ժոմարտ Տոկաեւին մեր կուսակցության կողմից առաջիկայում տեղի ունենալիք նախագահական ընտրություններում որպես նախագահի թեկնածու առաջադրելու հարցը»,- ասել է Նազարբաեւը՝ նշելով, որ Տոկաեւն ունի բազմամյա աշխատանքային փորձ պետական ապարատում եւ իրեն դրսեւորել է լավագույն որակներով։