ԱՄՆ-ն ընդլայնել է հակառուսական սանկցիաները

ԱՄՆ-ն ընդլայնել է հակառուսական սանկցիաները

ԱՄՆ Առեւտրի նախարարությունն ընդլայնել է հակառուսական սանկցիաները։ Սանկցիոն ցանկում ներառվել են Տուլայի կոնստրուկտորական բյուրոն, ինչպես նաեւ Գատչինայի ռազմաուսումնական կենտրոնն ու Մոսկվայի «Ավանգարդ» գործարանը։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Առեւտրի նախարարության հրապարակած հայտարարությունից։ Ըստ այդմ, ամերիկյան ընկերությունները չեն կարող գնել նշված կազմակերպությունների ու ձեռնարկությունների արտադրանքը։