Հայաստանը դասվել է ամենաաղքատ երկրների շարքին

Հայաստանը դասվել է ամենաաղքատ երկրների շարքին

ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը սահմանել է այն հատկացումները, որոնք կատարելու են պետությունները ՄԱԿ ծախսերը հոգալու համար, այսինքն, այն հատկացումները, որոնց հիման վրա ձեւավորվելու է ՄԱԿ բյուջեն։

Այսպես, Միացյալ Նահանգները հոգալու է բյուջեի 22 տոկոսը։ Առաջին անգամ Չինաստանն առաջ է անցել Ճապոնիայից եւ ստանձնել ՄԱԿ բյուջեի 12 տոկոսի ապահովումը։ Ուշագրավ է, որ ՄԱԿ-ը սահմանել է 22 տոկոսից մինչեւ 0,01 տոկոս սանդղակ՝ ըստ պետության կարողության։

Ճապոնիան հատկացնում է բյուջեի 8,564 տոկոսը, Գերմանիան 7 տոկոսը, Ֆրանսիան՝ 4,427 տոկոսը, Ռուսաստանը՝ 2,405 տոկոսը։ Հարավային Կովկասի երկրներից Վրաստանն ու Հայաստանը դասվել են մոլորակի աղքատ երկրների շարքում եւ ապահովելու են կառույցի բյուջեի 0,008 եւ 0․007 տոկոսները համապատասխանաբար, իսկ ահա Ադրբեջանը՝ 0,049 տոկոսը։