Ամբաստանյալ Զավենը

Ամբաստանյալ Զավենը

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում ներբեռնված քրեական գործերում շատ հաճախ կարելի է հանդիպել զավեշտալի ձևակերպումների, սակայն նման բանի, որ ամբաստանյալի անուն-ազգանունը չգրվի, հանդիպում ենք առաջին անգամ։ Ուղղակի, գրված է՝ ամբաստանյալ Զավեն։ Մասնավորապես, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է քրեական գործ՝ անմեղսունակ վիճակում ՀՀ քրեական 120 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու մեջ։

Մեղադրական եզրակացության մեջ ևս այդպես գրված է՝ Զավենին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ նա անմեղսունակության վիճակում կատարել է 120 հոդվածի 1-ին մասով հախատեսված արարք ։ Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի սույն հոդվածն է՝ բժշկի կողմից ապօրինաբար աբորտ կատարելը, իսկ առաջին մասով՝ բարձրագույն բժշկական կրթություն չունեցող անձի կողմից աբորտ կատարելը։