ԱՄՆ-ն ցանկանում է խաղաղապահներ թողնել Սիրիայում

ԱՄՆ-ն ցանկանում է խաղաղապահներ թողնել Սիրիայում

Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է 200 հոգանոց խաղաղապահների խումբ թողնել Սիրիայում։ Այս մասին հայտնում է CBS-ը։ «200 հոգուց բաղկացած ոչ մեծ զորախումբ կմնա Սիրիայում, որոշ ժամանակով»,- ասել է Սանդերսը, չմանրամասնելով սակայն, թե խաղաղապահները որքան ժամանակ կշարունակեն մնալ Սիրիայում։