Ո՞վ է «մարշրուտկու մեջ» նկարող աղջիկը․․․

 Ո՞վ է «մարշրուտկու մեջ» նկարող աղջիկը․․․
«Մարշրուտկու շոֆերի ու իր պասաժիրի» մասին թեժ անդրադարձներ են։ Գրառումներն էլ «մարդ են ուտում»։  Եթե կողքի զրույցները մի կողմ թողնենք, պատմությունը հետևյալն էր՝ երթուղայինի վարորդը ծխում է, ուղևորուհին ասում է ՝ մի ծխի։ Վերջը վարորդը բարկանում  ու ասում է՝ չէ՜, ծխելու եմ։
․․․Կարգազանցին  աշխատանքից ազատում են։ Մի մասն ասում է՝ լավ են արել, որ ազատել են աշխատանքից, մյուս մասն էլ՝ թե՝ ո՞նց չեք ամաչում, ընտանիք, բան ունի․․․

 Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հումորային  գրառում է արել․

Ashot Sahakyan
Ախ արա, մեկը ասումա.
Ես լուրջ կասկածներ ունեմ,որ մարշուտնու մեջ նկարող աղջիկը Արսեն Թորոսյաննա)))))

 

Հումորի մեջ լուրջ իրականություն է։  Շատերը չեմ պատկերացնում, որ ուղևորուհին կարող է բողոքել ծխելու համար։ Ու այդքան լուրջ պայքարել։ Իրենց պատկերացմամբ դա սովորական ուղևորուհի լինել չի կարող, ինքը մինիմում պիտի լինի ծպտված Արսեն Թորոսյանը։ Հումորով է գրված, բայց հումորը բանականության բարձրագույն ձևն է ու արտացոլում է իրականությունը։  

 

․․․Իսկ ահա թե ինչ է ասում ուղևորուհին․

Ani Seize Khachatryan

Հեսա ծխող վարորդի իրավունքները պաշտպանողները (որոնք իմիջիայլոց էդ իրավունքների մասին հիշում են, երբ ուրիշն իր իրավունքների ոտնահարումն ա փորձում կանխել) ցույց են անելու «Մենք բոլորս Ռուստամ ենք (տո լի Գեղամ)» պլակատներով։
Թողեք թող ծխի, թողեք թող միզի, կարող ա այլ կարիքներ էլ ուզենա բավարարի, որ հանգիստ քշի, դա էլ թող անի, հանկարծ ձեն չհանենք, վաաաաայ, ամոթ ա, վույ աման, բա աղջիկը կխոսա՞։

Այսինքն ստացվում ա, որ մարդն առանց վարորդական իրավունքի քշում ա, անադեկվատ ա, մարդկանց կյանքերի հետ ա խաղում, ծխում ա, չի հանգցնում, վիրավորում ու սպառնում ա, մի բան էլ ես ե՞մ մեղավոր ու գործ տվող։ Լավ չե՞ք, գնացեք կլիզմա արեք, կարող ա մեջներիդ կեղտը մաքրվի, ուղեղներդ էլ սկսի լավ աշխատել։

Անին ֆեյսբուքյան իր էջում՝ 18+ -ով, ներկայացրել է այն ֆեյքերին, ովքեր սեռական բնույթի հայհոյանքներ են ուղղում իրեն։   Տեղադրել է հայհոյանքները, մակագրելով․

18+
Հերթական ֆեյքը, որ սպառնալիք ու սեռական հայհոյանք է գրում ինձ, անձնական նամակով սա էլ։
ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia, կա՞ք, նախորդին էլ չպատասխանեցիք, է հետո՞․․․

ՀԳ Ֆեյսբուքյան էջից իմացա, որ Անին Հայկական բնապահպանական ճակատի ակտիվիստներից է։ Բավականին ակտիվ  մասնակցել է հեղափոխական իրադարձություններին ու տիրապետում է հեղափոխական բոլոր գործիքակազմին։