«Գնա ձի քշի, դու ցինիկ ես», «Դու քաղաքականապես տգետ ես»․ Մենուա Հարությունյանի ու Անի Խաչատրյանի փոխադարձ վիրավորանքները

 «Գնա ձի քշի, դու ցինիկ ես», «Դու քաղաքականապես տգետ ես»․ Մենուա Հարությունյանի ու Անի Խաչատրյանի փոխադարձ վիրավորանքները

Այսօր  Մարտի 1-ի դեպքերի ու Հանրայինի եթերով «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմի ցուցադրման թեմայով ասուլիսի իսկական վեճ բռնկվեց ՀՀԿ-ական Մենուա Հարությունյանի ու «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանի միջև, որը և հետագայում վերածվեց փոխադարձ վիրավորանքների տեղատարափի: «Ռոբերտ Քոչարյանը մեզ գարուն չի պարտք, նա մեզ 20 տարի է պարտք, նա մեզ տարվա բոլոր եղանակներն է պարտք, հոկտեմբերի 27, ապրիլի 12: Նա հանցագործ է, դահիճ: Ռոբերտ Քոչարյանը սպարապետի դահիճն է»,- ասաց Անի Խաչատրյանը: 

«Ներողություն, բայց Դուք քաղաքականապես շատ տգետ եք»,- պատասխան ասաց Մենուա Հարությունյանը՝ հավելելով. «Մի բան էլ նկատենք. Նիկոլին այսօր պաշտպանում ա մարդ, ով իրեն հռչակել ա ընդդիմադիր: Դուք ֆեյք ընդդիմություն եք,  հեռացեք քաղաքական դաշտից: Արամ Սարգսյանն էն տղեն ա, որ իրա ախպերը Լևոնին հեռացրել ա քաղաքականությունից, առանց ամոթի, գնացել, Լևոնի կողքը կանգնել ա»: 

Անի Խաչատրյան էլ իր հերթին Մենուա  Հարությունյանին «ցինիկ» անվանեց ու շարունակեց. «Դու քեզանից ոչինչ չես ներկայացնում, դու խեղկատակ ես»: 

Մանրամասն՝ տեսանյութում։