Ընտրություններից մեկ օր առաջ անակնկալի են եկել՝ ծանուցումները ստանալով (տեսանյութ)

Կառավարության դիմաց այսօր բողոքի ակցիա էր։ Ավտոներկրողները, անակնկալի գալով կառավարության ընդունած որոշումից, այսօր կանգնել են փաստի առաջ՝ նրանք մի քանի օր առաջ ծանուցում են ստացել, որ մեկ տարվա ընթացքում իրենց օտարած երկրորդ մեքենայի համար պետք է հարկ վճարեն՝ ավտոմեքենայի շուկայական արժեքի 20 տոկոսի չափով։

Պարզվում է՝ նախորդ տարիներին ֆիզիկական անձինք իրավունք են ունեցել մեկ հարկային տարվա ընթացքում մեկ անգամ վաճառել իրենց շարժական կամ անշարժ գույքը և մեկ անգամ էլ նվիրատվությւոն կատարել։ Դրանից ավելն արդեն հարկվում է։ Բայց պարզվում է՝ նախորդ կառավարությունը որոշում է ընդունել, ըստ որի՝ նվիրատվությունը համարվում է օտարում, որի համար պետք է արդեն հարկ վճարել։ Այդ օրենքն ուժի մեջ է մտել 2018 թվականի հունվարի 1-ից, որի մասին նրանք նոր են իմանում։

Մեզ հետ զրույցում ցուցարարներն ասացին, որ ընտրություններից մեկ օր առաջ են ծանուցումները ստացել, որ պետք է խոշոր գումար վճարեն՝ որպես եկամտահարկ։ Մեզ ներկայացրած ծանուցագրերից մեկում այդ գումարի չափը 600 հազար դրամ էր։ Ամբողջ խնդիրը, պարզվում է, այն է, ու նրանք տեղեկացված չեն եղել նախորդ կառավարության որոշումից ու հիմա նոր են իմանում։ Ցուցարարներին կառավարության դիմաց հանդիպել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ու խոստացել, որ կքննարկեն խնդիրը։

Մանրամասն՝ տեսանյութում։