Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է ներկայացվել

ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է ներկայացվել: Այս մասին հայտնել են Գլխավոր դատախազությունից՝ մանրամասնելով, որ «Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել 18 դրվագով` առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու, 2 դրվագով` պաշտոնական դիրքն օգտագործելով հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերով գույք օրինականացնելու (փողերի լվացում) և 3 դրվագով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու համար»:
Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չբացակայելու արգելքը:
Կարծիքներ