Առաջին անգամ ընտրություններին չեմ մասնակցում․ Արթուր Ղազինյան

Առաջին անգամ ընտրություններին չեմ մասնակցում․ Արթուր Ղազինյան

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Առաջին անգամ, 1996թ-ից հետո, ընտրություններին չեմ մասնակցում։

Երկակի զգացում է, մի կողմից համոզված ես որոշմանտ ճշմարտացիության մեջ, մյուս կողմից կանչում է քաղաքացիական պարտքը։

Զրկված լինելով ընտրությունը կատարել գաղափարի հիմքով, միշտ ձայնս տվել եմ ընդդիմությանը՝ իշխանության համար հակակշիռ ձևավորելու գաղափարական ձգտումով։

Սակայն այս ընտրություններում չէի կարող քվեարկել ընդդիմության օգտին 2 պատճառով.

1. չգիտեմ ում կարելի է համարել ընդդիմություն (քարոզարշավին Փաշինյանն ավելի նման էր ընդդիմության) և

2. չէի կարող քվեարկել իրեն միակ ընդդիմություն հռչակած ՀՀԿ-ին։

Իսկ <բոլորին դեմ> քվեարկելու հնարավորություն չունեմ՝ օրենսդրության անկատարության պատճառով։

Եվ վերջապես, այն, ինչ տեղի է ունենում այսօր, քիչ աղերս ունի ընտրությունների հետ։

Սա, իմ գնահատմամբ, մայիսի 8ից հետո առկա իրողությունների իրավական հաստատման նպատակով կազմակերպած միջոցառում է, ինչին ես մասնակից լինել չեմ կարող»։