Հայտնի են ամենաակտիվ եւ ամենապասիվ տարածքները

Հայտնի են ամենաակտիվ եւ ամենապասիվ տարածքները

Այսօր խորհրդարանական արտահերթ ընտրություններին ժամը 14:00-ի դրությամբ մասնակցել է  636 հազար 54 մարդ կամ ընտրողների 24.53 տոկոսը, ինչը 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների համեմատ մոտ 200 հարյուր հազար ընտրողով պակաս է։ Նախորդ ընտրություններին նույն ժամին մասնակցել էին ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 33,46%-ը կամ 865 հազար 884 քաղաքացի։  ԿԸՀ-ն ներկայացրել է նույն ժամին առանձին ընտրատարածքներում մասնակցության ցուցանիշները։

Թիվ 1 ընտրատարածք  48618 կամ 24.2 տոկոս

Թիվ 2 ընտրատարածք 50940 կամ 23.85 տոկոս

 Թիվ 3 ընտրատարածք 53472 կամ 23.75 տոկոս

Թիվ 4 ընտրատարածք  46941 կամ 22.33 տոկոս

Թիվ 5 ընտրատարածք  55 418 կամ 25.20 տոկոս

 Թիվ 6 ընտրատարածք  50170 կամ 21.41 տոկոս

 Թիվ 7 ընտրատարածք  32211 կամ  27.37 տոկոս

 Թիվ 8 ընտրատարածք  49117 կամ 25.07 տոկոս

Թիվ 9 ընտրատարածք 59639 կամ 25.12 տոկոս

Թիվ 10 ընտրատարածք 58649 կամ 24.42 տոկոս

Թիվ 11 ընտրատարածք 50019 կամ 22.11 տոկոս

Թիվ 12 ընտրատարածք 48612 կամ 30.05 տոկոս

Թիվ 13 ընտրատարածք 31458  կամ 28.98 տոկոս

Փաստորեն, ըստ ցուցանիշների՝ ամենաակտիվ ընտրատարածքը թիվ 12-ն է, որն ընդգրկում է Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերը, իսկ ամենապասիվը՝ Արմավիրի մարզն ընդգրկող թիվ 6 ընտրատարածքը։