Մանվել Գրիգորյանի պաշտպանները 10 միլիոն դրամով ազատ արձակելու միջնորդություն ներկայացրին

Մանվել Գրիգորյանի պաշտպանները 10 միլիոն դրամով ազատ արձակելու միջնորդություն ներկայացրին

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանն այսօրվա դատական նիստին չէր ներկայացել։ «Նաիրի» բժշկական կենտրոնից ստացած գրության՝ նա դատական նիստին չի ներկայացել առողջական վիճակից ելնելով։

Այսօրվա նիստին  Լևոն Բաղդասարյանը միջնորդություն ներկայացրեց Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ:

Պաշտպանը պնդեց` Գիրգորյանի առողջական վիճակում գրանցվել է վատթարացում և կալանքի հետ համատեղելի չէ վիճակը. «Կամ անձը պետք է տեղափոխվի արտասահման բուժման, կամ կալանքը փոխվի և տնային պայմաններում փորձեն անել հնարավորը: Քննարկեք մեր միջնորդությունը և անհապաղ ազատ արձակեք Մանվել Գրիգորյանին: Կարող եք որպես խափանման միջոց կիրառել տասը միլիոն դրամ գրավը»:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը ըդմիջում հայտարարեց, որպեսզի մեղադրող կողմը ծանոթանա միջնորդությանը:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների և կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու համար։

Նրա կինը՝ Նազիկ Ամիրյանը, որն այսօր նույնպես ներկա է դատական նիստին, մեղադրվում է Մանվել Գրիգորյանի որդու՝  Ա․ Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, փոխադրելու և իրենց պատկանող տներից մեկում պահելու համար։