Առինջում երկու հոգով են մտնում քվեարկելու

Առինջում երկու հոգով են մտնում քվեարկելու

«ՔՈ» կուսակցությունից ահազանգում են, որ Առինջ թաղամասի 29/28 ընտրատեղամասում ընտրողները միայնակ չեն մտնում քվեախուց: ՔՈ համակիրներից Տաթևիկ Մխիթարյանն է «անմահացրել» այդ պահը: Նկատենք, որ երկուսով քվեարկության մտնող քաղաքացիները թոշակառու չեն, և հազիվ թե վատ տեսողության պատճառով չկարողանան տարբերել թեկնածուների անունները:

«Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական» կուսակցության պատգամավորի թեկնածու Կարեն Հարությունյանը հայտնեց, որ ահազանգեր կան նաև գազելներով մարդկանց քվեարկության բերելու մասին: Առինջում, ինչպես ողջ Կոտայքի մարզում, մեծ ազդեցություն ունի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Ս. Ս.