Ամփոփ տվյալներ ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ

Ամփոփ տվյալներ ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ

ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ ոստիկանությունում ստացվել և քննարկվում է ընդհանուր 81 հաղորդում։

Ահազանգերից 26-ը՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող, իսկ 55-ը՝ ստուգման ենթակա այլ տեղեկություններ են։ Նշված 81-ից 25-ը Երևան քաղաքում են, իսկ մնացած 56-ը՝ հանրապետության մարզերում։ Հանցագործության մասին 26 հաղորդումներից 3-ը գտնվում են ՀՀ քննչական կոմիտեի վարույթում, 1 դեպքով հարուցվել է քրեական գործ և գործն ուղարկվել է ՀՔԾ, իսկ մնացած 22 դեպքերով ոստիկանության ստորաբաժանումներում նախապատրաստվում են նյութեր։

Ստուգման ենթակա 55 հաղորդումներից 17-ը՝ անհիմն լինելու պատճանաբանությամբ, թողնվել են անհետևանք, իսկ 38-ով դեռևս կատարվում են ստուգումներ։