Այս ընտրությունները կլինեն ապագայի համար․ Արմեն Սարգսյան

Այս ընտրությունները կլինեն ապագայի համար․ Արմեն Սարգսյան

«Ուզում եմ շնորհավորել մեր ժողովրդին այսօրվա առթիվ։ Այսօր տոն է, մեզնից յուրաքանչյուրը կնշի այն՝ իր պարտականությունը կատարելով, ազատ, անկաշկանդ ընտրելով։ Այս ընտրությունները կլինեն ապագայի համար։ Պետք է մտածել այն պատասխանատվության մասին, որ կրում է յուրաքանչյուրը,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ քվեարկությունից անմիջապես հետ։

Այս հարցին, թե ի՞նչ կարծիք ունի ՀՀ երկրորդ նախագահի կալանավորման վերաբերյալ, Արմեն Սարգսյանն ասաց, որ արդեն պատասխանել է, միայն ավելացրեց՝  «Հայաստանը երիտասարդ Հայաստան է»։