Արձագանք Սամվել Բաբայանից

Արձագանք Սամվել Բաբայանից
Արձագանք Սամվել Բաբայանից
Արձագանք Սամվել Բաբայանից
Արձագանք Սամվել Բաբայանից
Արձագանք Սամվել Բաբայանից
Արձագանք Սամվել Բաբայանից

Երկու օր առաջ մենք հոդված էինք հրապարակել «Մեկ հարց Սամվել Բաբայանին» վերտառությամբ, որի հեղինակը Վահրամ Աթանեսյանն է։ Հոդվածից հետո Սամվել Բաբայանի գրասենյակից որոշել են արձագանքել հոդվածին։ Ահա նրանց արձագանքը․

«Հասկանալի է, որ տվյալ անձը՝ Վահրամ Աթանեսյան անուն ազգանվամբ, տեղյակ չէ սեփական ժողովրդի պատմությունից և չի տիրապետում առհասարակ ոչ մի ինֆորմացիայի արցախյան հարցի շուրջ: Սա լինելով ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր , ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, իր նմանների հետ արդեն 2 տասնամյակից ավել է, ինչ փորձում է խեղաթյուրել փաստերը և ներկայացնել աղավաղված պատմություններ: Լինելով հաղթանակած բանակի հաղթանակած հրամանատար Սամվել Բաբայանը երբեք չէր ստորագրի պարտվողական որևէ պայմանագիր կամ համաձայնագիր՝ իմանալով այդ հաղթանակների գինը: Նրա ստորագրած փաստաթղթերը եղել են միայն կարճատև հրադադարի մասին, որոնք հայկական կողմը պարտադրել է թշնամուն:

Այժմ խոսենք փաստերով.

  1. Բիշքեկյան արձանագրությունը ստորագրվել է Բիշքեկում 1994թ. մայիսի 4-5 : Եթե Աթանեսյանի հիշողությունն այդքան էլ չի դավաճանում, Բիշքեկյան համաձայնագիրը եղել է միջխորհրդարանական ֆորմատով, այն կնքվել է Ադրբեջանի, Հայաստանի, ԼՂ-ի Գերագույն խորհուրդների նախագահների միջև: Այդ ժամանակ Ղարաբաղի նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, Գերագույն խորհրդի նախագահը Կարեն Բաբուրյանը, ԱԳՆ Արկադի Ղուկասյանը, ՀՀ-ում Նախագահ էր Լևոն Տեր-Պետրոսյանը, Գերագույն խորհրդի նախագահ Բաբկեն Արարաքցյանը, ԱԳՆ Վահան Փափազյանը: Այս փաստաթղթի շուրջ Սամվել Բաբայանը որևէ քննարկման չի մասնակցել: Սամվել Բաբայանը 1994 թթ ապրիլ-մայիս ամիսներին զբաղված էր Միր-Բաշիրի և Մարտակերտի հարթավայրային շրջանների ազատագրումով, որտեղ դեռևս մարտեր էին մղվում: Իսկ եթե այսքանից հետո տվյալ անձը կարծում է, որ Սամվել Բաբայանը լինելով ՊԲ հրամանատար վերահսկում էր այս վեց հոգու աշխատանքը, ապա նա առհասարակ պատկերացում չունի պետականությունից և պետությունը կառավարող մարմինների գործառույթից: Իսկ հիմա հարց, եթե այս բոլորին վերահսկում էր Սամվել Բաբայանը, ապա իրենք էլ ի՞նչ գործառույթ էին իրականացնում:

  1. Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի ԱԽ-ի 822, 853, 874, 884 բանաձևերին, ապա տվյալ անձը շատ լավ գիտի, որ Արցախը չի ունեցել որևէ մասկակցություն այս բանաձևերի ընդունման ժամանակ, չի ունեցել որևէ ներկայացուցիչ, այսինքն, այս բանաձևերը ընդունվել են առանց արցախի կողմի մասնակցության, ուստի երբեք սա չի իրականացել ու չի էլ իրականանալու Արցախում: Սրա արդյունքը եղավ 1993թ., երբ հայկական կողմը Լևոն Տեր- Պետրոսյանի գլխավորությամբ եկավ Արցախ Քելբաջարը հանձնելու պահանջով, իբր թե Ռուսաստանն է ուզում: Պահանջը խիստ էր և Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է պարտադրեր, որ իրականանար Քելբաջարի հանձնումը: Սակայն Սամվել Բաբայանը երկու նախապայման դրեց, առ այն, որ պետք է ստորագրվեր երկու փաստաթուղթ. Առաջինը Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, որով Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է երաշխավորեր, որ մեկ ամսվա ընթացքում Ռուսաստանը պետք է մատակարարի պահանջվելիք զենք-զինամթերքը: Մյուս փաստաթուղթը պիտի ստորագրեր Ղարաբաղի Գերագույն խորհրդի նախագահը (այդ ժամանակ պետության գլուխը), որ զենք-զինամթերքը ստանալուց հետո պատրաստ են հանձնել Քելբաջարը: Ակնհայտ էր, որ սրանով Սամվել Բաբայանը նպատակ էր հետապնդում ոչ միայն չհանձնել Քելբաջարը, այլ այդ զենքը օգտագործելու հետագա մարտական գործողություններում, նորանոր տարածքներ ազատագրելուն: Սրա մասին կա սղագրություն, ստորև ներկայացնում ենք սղագրությունից մի հատված.

Սամվել Բաբայան- Մենք չգիտենք, թե զինվորականներն ինչ պահանջներ են դնելու Ռուսաստանի առաջ: Ես կոնկրետ պահանջներ եմ դնելու, թե ինչքան զենք պիտի տան: Այդ դեպքում ես կարող եմհանգիստ նույնիսկ Բաքուն վերցնել:

........................................................................................................................................................

Սամվել Բաբայան- Ռուսների: Եթե չկատարեն, մենք էլ չենք կատարի:

Սղագրությունը՝ ամբողջությամբ տես. Գեղամ Բաղդասարյան.Արցախյան օրագիր.Կանաչ ու սև

  1. Ինչ վերաբերում է Մոսկվային. Մոսկվայում երբևէ Սամվել Բաբայանը որևէ համաձայնագիր չի ստորագրել: Լինելով երկար տարիներ պետական ապարատում գործող անձ, եթե իհարկե իր տեղում է եղել, այս ինֆորմացիան պետք է Վահրամ Աթանեսյանը անգիր իմանար: Իսկ եթե ոչ, ապա թող ճշտի Սամվել Բաբայանի հետ Մոսկվա մեկնած անձանցից՝ Լեոնիդ Ծատրյան, Մասիս Մայիլյան՝ այժմ ԼՂՀ արտգործնախարար: Նախատեսվում էր, ըստ նախնական փաստաթղթի, որը ներկայացված է ստորև, կնքել մեծ համաձայնագիր՝ վերջնական հրադադարի, զորքերի տեղաբաշխման և Արցախի վերջնական կարգավիճակի մասին: Մոսկվայում Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի և Ռուսաստանի ռազմական ղեկավարությունների կողմից,արտաքին գերատեսչական մարմինների ներկայությամբ, մշակվում է համաձայնագրի օրինակ: Այս համաձայնագիրը Ադրբեջանի պատվիրակությունը հեռապատճենում է Բաքու և անմիջապես ստանում հորդոր անհապաղ հեռանալ Մոսկվայից, առանց որևէ բան ստորագրելու: Պատճառն այն էր, որ այս համաձայնագրում Սամվել Բաբայանի կողմից ներկայացվել էր Արցախի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Շահումյանի շրջանը և Գետաշենը, ինչպես նաև Արցախի կարգավիճակը, այն է՝ անկախացումը: Առավոտյան Արցախյան և հայկական պատվիրակությունները ներկայանում են Պավել Գրաչովին, որն էլ հայտնում է, որ ադրբեջանական պատվիրակությունը գիշերով լքել է Մոսկվան: Այսինքն ստացվում է, որ հրադադարի մասին որևէ համաձայնագիր չի ստորագրվել: Հերիք է հասարակությանը խաբեք այսպիսի ստերով:

Երբևէ այս մարդու ստերը չէին արժանանա Սամվել Բաբայանի մեկնաբանությանը, եթե չլինեին շարունակական: Սրանից առաջ ևս այս անձը հանդես է եկել կրկին պրովոկացիոն հղումով, որը վերաբերում էր 1997թ. Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին, որը վարում էր Լևոն Տեր-Պետրոսյանը: Սա պնդում է, որ այս նիստի ընթացքում Սամվել Բաբայանը Արցախյան հարցի շուրջ որևէ խոսք չի ասել: Ի պատասխան այս մարդու և ի գիտություն բոլորին՝ այդ նիստից մի քանի օր առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը հրավիրում է Սամվել Բաբայանին ծանոթանալու Արցախյան հարցի կարգավորման Բաբայանի տարբերակին: Սամվել Բաբայանը նրան է տալիս քարտեզը, ասում է, թե ինչը կարելի է զիջել, ինչը առհասարակ չի կարելի զիջել և առաջարկում փաստաթղթային լուծում Արցախի վերջնական կարգավիճակի մասին: Այդ իսկ պատճառով, Լևոն Տեր-Պետրոսյանը հարցեր ուղղել է նրանց, ում կարծիքը կամ առաջարկները հայտնի չեն եղել: Բազմիցս, Արա Սահակյանը պաշտոնաթող լինելուց հետո, երբ ընդդիմադիր դաշտում էր, հղում էր անում Սամվել Բաբայանի ներկայացրած քարտեզին և քննադատում Ռոբերտ Քոչարյանին, թե ինչու վերջինս չի ընդգրկում Սամվել Բաբայանի ներկայացրած փաստաթղթային լուծումը և քարտեզը բանակցային գործընթացներում:

Կարծում ենք մանրամասն ներկայացվեց այն ամենը, ինչ հուզում էր Վահրամ Աթանեսյանին, չնայած այն բանի, որ նա պարտավոր էր շատ լավ գիտակցել: Ինչ վերաբերում է վիզ կտրելուն, ապա Սամվել Բաբայանը կարծում է, որ պետք է կտրել այն մարդկանց վիզը, ովքեր զբաղվում են բանսարկությամբ և խեղաթյուրում պատմությունը: Այսինքն իր պատվիրատուների և իր»: