Բացարձակ չեմպիոնը՝ Գյումրու տնակային ավանից /տեսանյութ/

Բացարձակ չեմպիոնը՝ Գյումրու տնակային ավանից /տեսանյութ/

Երեկ՝ դեկտեմբերի 7-ին Գյումրիում, Սպիտակում, Լոռվա մարզում ողջ օրը հարգանքի տուրք էր մատուցվում 88-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին։ 30 տարի է անցել, բայց 88-ի երկրաշարժի հետևանքները այսօր էլ շարունակում են մնալ դեռևս տնակային թաղամասերից ու ավաններից բաղկացած Գյումրու ծանր իրականության ու «քաղաքաշինության» մաս։

«Շիրակ» կենտրոնը երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված՝ նախաձեռնել է «Հրաշքները տնակներում» ծրագիրը՝ ֆիլմեր ու ռեպորտաժների Գյումրու տնակաբնակ շնորհալի պատանիների ու նրանց ընտանիքների կեցության ծանր պայմանների մասին։

Տեսանյութը պատմում է Գյումրու ծայրամասային տնակային ավաններից մեկում բնակվող, դահուկավազքի Հայաստանի առաջնության, չորս տարի անընդմեջ բացարձակ չեմպիոն, 16-ամյա Աննայի մասին։ Ի դեպ Աննան ծնվել է դեկտեմբերի 7-ին: