Քոչարյանը շատ վատն է, ինչ ուզում եք իրեն արեք, բայց․․․ Քոչարյանի պաշտպան

Քոչարյանը շատ վատն է, ինչ ուզում եք իրեն արեք, բայց․․․ Քոչարյանի պաշտպան

Ինչպես հայտնի է, երեկ Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց ուժի մեջ թողնել Առաջին ատյանի դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբետ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու մասին որոշումը։ Վերաքննիչի որոշումը հայտնի դառնալուց երկու ժամ հետո Քոչարյանի պաշտպաններն ու նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հանդես եկան մամուլի համատեղ ասուլիսով։ Քոչարյանի պաշտպան, փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահականը պնդում է, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի պնդումները, թե սահմանադրական կարգը բռնի տապալել հնարավոր է չորս եղանակով, մանիպուլացիան են, և նրանք խաբում են հասարակությանը․

«Արդյոք 2008 թվականին եղել է Քրեական օրենսգրքում հոդված, որը կոչվել է «Սահմանադրական կարգը տապալելը» և որը կարող է կատարվել չորս եղանակով։ Եթե ինքը կբերի այդ հոդվածը, ես դիմում կգրեմ, կազատվեմ փաստաբանությունից, կամ թող ինձ հեռացնեն, զրկեն արտոնագրից։ Այստեղ է մանիպուլյացիան։ Եվ այս մանիպուլյացիան կրկնվում է այն իշխանական իրավաբանների կողմից, ովքեր որ մասնակցում են այս գործի քննությանը։ Չի կարելի խաբել հասարակությանը։ Քոչարյանը շատ վատն է, ինչ ուզում եք իրեն արեք, բայց մենք ուզում ենք, որ Քրեական օրենսգրքի հոդվածի տառը մեկաբանվի ճիշտ անպես, ինչպես որ մեզնից պահանջում է օրենքը, ճիշտ այնպես, ինչպես մեզ սովորեցրել են։ Չի կարելի անձին մեղադրել մի արարքի մեջ, որը ժամանակին քրեորեն հետապնդելի չի եղել։

«Պետական իշխանությունը յուրացնելը» հոդվածը եղել է ՛ այն ժամանակ, և՛ կա հիմա։ Եթե այդ հոդվածն եք դուք փոխել, սարքել «Սահմանադրական կարգը ապալել», բայց ուրիշ հոդված կա, չէ՞, «Պետական իշխանությունը յուրացելը», բա դրանվ ինչո՞ւ մեղադրանք չեք առաջադրում։ Երբ որ այս հարցին կպատասխանեն, մենք հակադարձ պատասխանը կտանք»։ Քոչարյանի ներկայացուցիչները բազմիցս պնդում էին, որ սա քաղաքական հետապնդում է վերջինիս նկատմամբ, ուստի հարց հնչեց, թե այդ դեպքում նախորդ անգամ Վերաքննիչը ինչո՞ւ բավարարեց Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ կալանքը չեղարկելու մասին։ Պաշտպանների պնդմամբ՝ պաճառը այն է, որ դատավոր Ազարյանը, ով բավարարել էր իրենց միջնորդությունը, կարողացել էր դիմակայել ճնշումներին․ «Մտեք helpcourt.am կայքը, որտեղ փաստաբանները գնահատում են դատավորներին, տեսեք, թե որ տողի վրա է գտնվում Ալեքսանդր Ազարյանը, և որ տողի վրա Վաչե Մարգարյանը»։