Երևանի կենտրոնում բնակարանները թանկացել են․Բագրատ Ասատրյան
Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի պմդամբ՝վերջին շրջանում թանկացել է անշարժ գուքյը։ Խոսքը նախ, և դեռևս միայն Երևանի մասին է ու միայն Կենտրոն և հարակից ճանաչված հատվածների մասին է․Արաբկիր վարչական շրջան, մեծ կենտրոն։ «Այս տարի երկրորդ կիսամյակից սկսված նկատելի է գործարքների աշխուժացում։
Տարեցտարի շուկան ուղղակի մահանում էր, և առաջին՝ շուկան սկսել է աշխատել, այսինքն՝ կա պահանջարկ և ես՝ որպես վարկային կազմակերպության ղեկավար դաշտում եմ աշխատում և գործի բերումով մշտապես աշխատում եմ անշարժ գույքի հետ, սա ուղղակի պնդում եմ », ասում է տնտեսագետը։ Նրա խոսքով՝ հատկապես ակտիվ շարժը մայրաքաղաքի կենտրոնում է և վերաբերում է բազմաբնակարան շենքերին։ Դավթաշեն թաղամասին, նրախոսքով, պետք է մի քիչ այլ՝ առանձին տեսանկյունից նայել, որովհետև, ի տարբերություն Երևանի մյուս հատվածների, այն կարծես թե առանձին ու ինքնաբավ թաղամաս լինի՝ իր միտումներով, ցուցանիշներով»։ Բագրատ Ասատրյանի գնահատմամբ՝ այս առումով խիստ դրական է այս տարվա տասը ամիսներին շինարարության ծավալների աճը, այն պարագայում, որ տասը տարվա ընթացքում, մինչև անցած տարի Հայաստանում միշտ եղել է շինարարական ծավալների նվազում։ «Իսկ շինարարությունը դա նախևառաջ, աշխատատեղ է»,-նկատում է տնտեսագետը։ Անուշ Դաշտենց
Կարծիքներ