Մայրաքաղաքի կենտրոնում ճոպանուղի կկառուցեն

Մայրաքաղաքի կենտրոնում ճոպանուղի կկառուցեն

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում նոր ճոպանուղի կկառուցեն։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ» ռադիոկայանի վրացական ծառայությունը։ Ճոպանուղին կապելու է Ազատության հրապարակը Թաբորի լեռան հետ։ Ճոպանուղու կայարանը տեղակայվելու է Luxury Collection հյուրանոցի տանիքին, միջանկյալը՝ Սոլոլակիի Կոնֆերանսների կենտրոնում, իսկ վերին կայանը կլինի Թաբորի հյուրանոցում։ Ճոպանուղին կկարողանան մեկ ժամում հազար մարդ տեղափոխել։ Մոնտաժման աշխատանքներն իրականացնելու է ՌՄՍ ընկերությունը իսկ սարքավորումները տրամադրելու է «Դոպելմայեր» ավստրիա-շվեյցարական ընկերությունը։ Նախագիծն իրականացվելու է ներդրումների միջոցով։ Ընդհանուր արժեքը կազմում է 10 միլիոն դոլար։ Ճոպանուղին կսկսի աշխատել հաջորդ տարվա վերջից։