Քոչարյանին կկալանավորեն

Քիչ առաջ հրապարակվեց վերաքննիչ քրեական դատարանի վճիռը` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու առաջին ատյանի որոշման դեպ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքարկմանը վերաբերող դատարանի որոշումը, ըստ որի՝ Քոչարյանը կկալանավորվի։
Վերաքննիչ դատարանը որոշեց մերժել պաշտպանական կողմի բողոքը: Նշենք, որ այսօր ժամը 18:00-ին Քոչարյանի պաշտպանները հանդես կգան ասուլիսով։
Քոչարյանի մյուս պաշտպան Ռուբեն Սահակյանը նշեց, որ անպայման բողոքարկելու են վերաքննիչի որոշումը:
Մեղադրող դատախազ Վահագն Մուրադյանն էլ նշեց, որ իրենց վրա որևէ ճնշում չի գործադրվել, գործել են օրենքի տառին համապատասխան։
Ի դեպ, Քոչարյանը նիստին չի մասնակցել։
Կարծիքներ