Կշարունակի ճնշում գործադրել

Կշարունակի ճնշում գործադրել


ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Վես Միտչելը հայտարարել է, որ Վաշինգտոնը շարունակելու է ճնշում գործադրել Մոսկվայի վրա, կապված Ուկրաինայի հանդեպ գործադրած ագրեսիվ քայլի հետ։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։

«Պետքարտուղար Պոմպեոն հստակ հասկացրել է, որ դեռեւս ամռանը Ղրիմի առնչությամբ կատարված հայտարարության մեջ ասված էր, որ ճնշումը մոսկվայի հանդեպ շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ ռուսական կողմը ամբողջությամբ չի կյանի կոչել Մինսկյան պայմանավորվածությունները եւ Ղրիմի վերահսկողությունը չի փոխանցել Ուկրաինային»,- մասնավորապես ասել է Մինչդերը ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի ժամանակ։ Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը նաեւ կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել ագրեսիվ գործողությունները Ուկրաինայում, ազատ արձակել ռուսական նավերն ու դրանց նավաստիներին։