Վաճառում է իր բազմամիլիոնանոց առաձնատունը

Վաճառում է իր բազմամիլիոնանոց առաձնատունը

Հայտնի երգչուհի Ռիհանան վաճառում է իր շքեղ առանձնատունը, որը գնել էր մոտ մեկ տարի առաջ։ Այս մասին հայտնում է 7Дней-ը՝ մանրամասնելով, որ երգչուհին այն գնել է մոտ վեց միլիոն դոլարով եւ ուզում է վաճառել յոթ միլիոնով եւ բավարարվել մեկ միլիոն շահույթով։ Պատճառը երգչուհու ֆանատն է, որը հետապնդում է նրան։ 27-ամյա Էդուարդո Լեոնը նույնիսկ կարողացել է մուտք գործել առանձնատուն՝ հաղթահարելով անվտանգության բավական բարդ համակարգն ու այնտեղ անցկացնել 12 ժամ։

Երկրպագուն ուսումնասիրել է տունը, քանի չի ձերբակալվել ոստիկանության կողմից։ Տունն ունի վեց ննջարան, ինը լոգասենյակ, հսկայական ճաշասենյակ, հյուրասենյակ եւ այլ սենյակներ՝ նույնիսկ տնային կինոթատրոն։