Աշխարհի չեմպիոնին մեղադրել են սեքսիզմի մեջ

Աշխարհի չեմպիոնին մեղադրել են սեքսիզմի մեջ

Բացարձակ մենամարտերի աշխարհի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը խորհուրդներ է տվել կին մենամարտողներին, ինչը առաջացրել է բացասական արձագանք սոցկայքերում։ Մարզիկին մասնավորապես մեղադրում են սեքսիստական հայտարարությունների մեջ։ «Մի տես կեսդարյա վաղեմության մեկնաբանություններ է հնչեցրել Հաբիբը»,- մարզիկի հայտարարության հետ կապված գրել է MMA Bible թվիթերյան բլոգերը։

Մեկ ուրիշն էլ նշել է, որ սխալ է սպորտն ու կրոնը կապել իրար հետ, քանի որ ինքը ունի մուսուլման ընկերներ, որոնք մարզվում են առանց կաշկանդվելու։ Մեկ այլ օգտատեր էլ ուղղակի գրել է, որ Հաբիբը սեքսիստ է եւ հարկ է նրան «դնգստել ու դաս տալ» դրա համար։

Ի դեպ, Հաբիբը հայտնի է իր ավանդապաշտությամբ։ Նա ալկոհոլ չի խմում, քննադատում է ժամանակակից նորարարությունները, որոնք թափանցում են առօրյա կենցաղ, ժամանակին էլ դեմ է եղել, որպեսզի Դաղստանում ռոք համերգներ լինեն։