Նոր ընկեր ունի

Նոր ընկեր ունի

60-ամյա Շերոն Սթոունը, որը նախկինում միայն երիտասարդ ընկերներ էր ունեցել, որոշել է, որ արդեն ժամանակն է տարիքային առումով համապատասխան ընկեր ընտրել։ Այս անգամ նրա ընկերը 50-ամյա Էնցո Կուրսիոն է։ Մինչ այս դերասանուհին սիրավեպ էր ունեցել դերասան Դեւիդ Դելուիզի եւ գործարար Անջելո Բոֆի հետ, որոնք 40 եւ 41 տարեկան էին։

Հատկապես Բոֆի հետ, բոլորը կարծում էին, որ դերասանուհին երջանիկ է, քանի որ նրանք մեկնում էին ճամփորդությունների, առանձնապես չէին թաքցնում իրենց հարաբերությունները, հանգստանում Մայորկայում։ Էնցո Կուրսիոյի հետ Սթոունին տեսել են Հռոմում զբոսնելիս եւ գնումներ կատարելիս եւ Ամենայն սրբոց անգլիկան տաճար մտնելիս։

Լրատվամիջոցները գրում են, որ նրանց սիրավեպը վերջերս է սկսվել, սակայն Շերոնն ու Էնցոն վաղուցվա ծանոթներ են եղել, եւ ծանոթացել են Վարշավայում տեղի ունեցած մի բարեգործական երեկոյի ժամանակ։

Ի դեպ, Էնցո Կուրսիոն այս տարվա Նոբելյան մրցանակի թեկնածու է։