Սպանության դրվագը համագործակցության վրա չի ազդի

Սպանության դրվագը համագործակցության վրա չի ազդի

Սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշուքջիի սպանության դեպքի շուրջ ստեղծված կացությունը չի կարող խանգարել ամերիկա-սաուդական ռազմական համագործացությանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ԶՈՒ ԳՇ կոմիտեի ղեկավար գեներալ Ջոզեֆ Դանֆորդը։

Ինչպես հայտնում է The Washington Post պարբերականը, գեներալ Դանֆորդը մասնավորապես ասել է․ «Ինչ վերաբերում է Սաուդյան Արաբիային, ապա որեւէ կերպ լրագրողի սպանության հետ կապված իրադրությունը չի կարող ազդել ռազմական գործակցության վրա։ Ներկայումս մեր որդեգրած համագործակցային քաղաքականության մեջ որեւէ փոփոխություն չի եղել»։