Դեսպանատնից կարող է հեռանալ

Դեսպանատնից կարող է հեռանալ

Էկվադորի նախագահ Լենին Մորենոն հայտարարել է, որ «Վիքիլիքսի» հիմնադիր Ջուլիան Ասանժը կարող է հեռանալ Լոնդոնում գտնվող էկվադորյան դեսպանությունից, որտեղ նա ապաստանում է սկսած 2012 թվականից։ Այս մասին հայտնում են AFP եւ Associated Press լրատվական գործակալությունները։ Ըստ Մորենոյի, Մեծ Բրիտանիան երաշխավորել է, որ նրան չի արտահանձնի որեւէ պետության, որտեղ նրան կարող է սպառնալ մահապատիժ։ Այդուհանդերձ, Էկվադորի նախագահը պարզաբանել է, որ դեռեւս ակնկալում ենք Լոնդոնի դիրքորոշման որոշակիացմանը։ Associated Press-ը հաղորդում է նաեւ, որ Լոնդոնը կարող է արտահանձնել Ասանժին Միացյալ Նահանգներին այն դեպքում, եթե ԱՄՆ-ն երաշխավորի, որ Ասանժին չի սպառնա մահապատիժ։