Վերջնագիր է ներկայացրել

Վերջնագիր է ներկայացրել

Փոքր եւ միջին հեռահարության հրթիռների լիկվիդացիայի պայմանագիրը պահպանելու համար Ռուսաստանը պետք է ոչնչացնի իր 9М729 թեւավոր հրթիռները, կամ մոդիֆիկացնի այնպես, որպեսզի դրանք չգերազանցեն պայմանագրով նախատեսված հեռահարության սահմանաչափը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Անդրեա Թոմփսոնը՝ DW-ի փոխանցմամբ։ Ամերիկացի պաշտոնյան նշել է, որ որոշման պատասխանատվությունը ռուսական կողմի վրա է։ Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսման-կրտսերն էլ իր հերթին հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն դուրս գա այդ համաձայնագրից, դա չի նշանակի, թե ԱՄՆ-ն չի իրականացնի սպառազինությունների վերահսկողություն։ Դեսպանը նկատել է, որ ԱՄՆ-ն կշարունակի հավատարիմ մնալ սպառազինությունների զսպման քաղաքականությանը։