Ղարաբաղի հարցն են քննարկել

Ղարաբաղի հարցն են քննարկել

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Վես Միչտելի հետ։ Այս մասին հայտնում է OXU.az-ն։ Հանդիպման ընթացքում, բացի երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի քննարկումից, անդրադարձ է կատարվել նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին։ Մամեդյարովը Միտչելին տեղեկացրել է դեկտեմբերի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ ունեցած հանդիպման արդյունքները։