Մի քանի օրից կստանանք ապացույցը, որ ՀՀԿ-ին չեն ատում․ Հայկ Մամիջանյան

Մի քանի օրից կստանանք ապացույցը, որ ՀՀԿ-ին չեն ատում․ Հայկ Մամիջանյան

ՀՀԿ-ականներն այսօր մեկնել են Սպիտակ և Գյումրի։ Այսօր քարոզարշավի վերջին օրն է, որը համընկել է դեկտեմբերի 7-ի օրվա հետ, ուստի քաղաքական ուժերը, այդ թվում և Հանրապետականը, հիմնականում քարոզարշավ չեն անի։ ՀՀԿ երիտթևի նախագահ և ռեյտինգային թեկնածու Հայկ Մամիջանյանն ասաց, որ իրենք հիմա Սպիտակում են, բայց մեկնում են Գյումրի։ «Մեզ հետ են Վիգեն Սարգսյանը, շտաբի պետ Դավիթ Հարությունյանը, մի շարք թեկնածուներ ռեյտինգային, Աճեմյան Կարինեն, երիտասարդներ։ Մեզ հետ է նաև Խավիեր Հուրտադո Միրան, ով DEMYC միջազգային կազմակերպության ղեկավարն է ու նաև եկել է աջակցելու մեր ռեյտինգային թեկնածուներից Լիլիթ Բեգլարյանին, ով այդ կառույցի փոխնախագահն է։ Ես Հանրապետակյանի անունից կարող եմ ասել, որ որևէ ակտիվ քարոզարշավ չի տարվելու՝ հանած այն ամեն ինչը, ինչ ծրագրված է հեռուստաեթերով կամ ինտերնետային գովազդով, որը որևէ կերպ չի խաթարում այսօրվա սգո օրվա տրամադրությունը։ Բայց ակտիվ քարոզարշավ ՀՀԿ-ն չի իրականացնելու»,-ասաց Հայկ Մամիջանյանը։

 

-Դուք՝ որպես ռեյտիկնգային թեկնածու, ինչպե՞ս կամփոփեք քարոզարշավը, արդյունավե՞տ էր այն Ձեզ համար։

 

Որպես ռեյտինգային թեկնածու՝ կարող եմ ասել, որ սա շատ հետաքրիր ու նոր փորձառություն էր ինձ համար, և շնորհակալ եմ թիմին, որ այս անգամ խաղի կանոնը սահմանվեց, որ համապետական ցուցակում բոլորը պիտի լինեն ռեյտինգային։ Ես համոզվեցի վերջնականապես, որ իրական քաղաքականությունը ոչ թե միջնորդավորված շփումն է ընտրողների և քաղաքացիների հետ, այլ անմիջական հանդիպումները քաղաքացիների հետ։ Բացարձակ էական չէ ինձ համար՝ անձնապես իմ արդյունքն ինչ կլինի ընտրություններից հետո, բայց այն փորձառությունը, որը ես ձեռք բերեցի ու այն հիմնախնդիրների հետ առնչությունը, որ ես կարողացա ունենալ, անգին փորձառություն էր։ Ու իրոք շնորհակալ եմ այդ հնարավորության համար, փաստացի հավանաբար վերջին անգամ ռեյտինգային ընտրակարգով ընտրություններում որպես ռեյտինգային թեկնաու մասնակցելով՝ շատ հետաքրքրական էր։ Ինչ վերաբերում է բուն քարոզարշավին, միակ համոզմունքը, որ ես ունեցա էս ընտրարշավին հետևելով, որ այն, ինչ ներկայացվում է ֆեյսբուքում կեղծ օգտատերերի և որոշ պաշտոնյաների կեղծ ինֆորմացիայի տեսքով, թե Հանրապետականին ատում են, Հանրապետականը շանսեր չունի, վստահեցնում եմ Ձեզ, որ շտաբային աշխատանքների և հանդիպումների ընթացքում ես հասկացա, որ միանշանակ միայնակ չեն այն մարդիկ, որոնք հակված են ձայն տալ ՀՀԿ-ին։ Եվ մի քանի օրից մենք կստանանք դրա ապացույցը՝ ընտրությունների ամփոփման ընթացքում։

 

-Եվ քանի՞ տոկոսի չափով կլինի այդ ապացույցը Ձեր կանխատեսմամբ։

 

-Ես բազմիցս ասել եմ, որ ես բաժակ նայող չեմ, ես քաղաքագետ եմ, իսկ ցանակցած քաղաքագետ, ով քիչ թե շատ ուսումնասիրել է ռեյտինգային ընտրակարգը, կփաստի, որ ռեյտինգային ընտրակարգով իրականացվող ընտրությունների կանխորոշումը շատ բարդ աշխատանք է։ Ցանկացած սոցիլոգիական հարցում, որը չի իրականացվում՝ հաշվի առնելով ռեյտինգային կոմպոնենտը, որևէ աղերս չունի իրականության հետ։ Քիչ մնաց սպասելու, մի քանի օրից կունենանք արդյունքը։

 

-Ի դեպ, այս օրերին շատ քննարկվեց այն, որ դաշտը բաժանվել էր ՀՀԿի ու ՔՊ-ի միջև, ՀՀԿ-ն թիրախավորել էր ՔՊ-ին, ՔՊ-ն թիրախավորել էր ՀՀԿ-ին, և դա փոխշահավետ էր, արդյունքում տուժեցին մյուս ուժերը։

 

-ՀՀԿ-ն որևէ մեկին չի թիրախավորել, և այստեղ շահավետության խնդիր չկա։ Մենք կառուցողական և բովանդակային քննադատության ենք ենթարկում կառավարությանը, այս պահին կառավարության պատասխանատվությունը կրում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Ու տրամաբանական է, որ մեր բովանդակային քննադատությունն ուղղված է իրենց։ Թե իրենք ինչպես են անձնական, մանիպուլյատիվ ու հաճախ շատ կեղտոտ տեխնոլոգիաներով փորձում մեզ թիրախավորել, դա իրենց խնդիրն է։ Իսկ այն նփաստը, որ փաստացի դաշտը վերածվել է երկու քաղաքական ուժերի միջև պայքարի, դա ևս մեկ անգամ վկայում է, որ միակ հնարավորությունը, որ որևէ քաղաքական ուժ կկարողանա իրականում գրպանային ընդդիմություն չծառայել Փաշինյանին, դա Հանրապետական կուսակցությունն է։

 

-Ասում են՝ Փաշինյանին էլ էր ձեռնտու ՀՀԿի մասնակցույթւոնը,ք նաի որ նա էլ ՀՀԿ-ին էր որպես թիրախ ունենում կամ «բոքսի տանձիկ», ինչպես ասում են։

 

-Ես կարծում եմ՝ պարոն Փաշինյանը շատ լավ պատկերացնում է, թե ինչ է նշանակում կառավարել ՀՀԿ-ի պես բանիմաց և ուժեղ ընդդիմություն ունենալով, և դա ոչ այդքան հարմար է իր համար, բայց շատ օգտավետ կլինի երկրի համար։