Աշխարհի չեմպիոնն ավարտում է իր կարիերան

Աշխարհի չեմպիոնն ավարտում է իր կարիերան

Բացարձակ մենամարտերի աշխարհի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովն ավարտում է իր կարիերան։ Այս մասին հայտնում է «Советский спорт» հանդեսը։ «Չափազանց դժվար է քաշը 66 կգ վրա պահելը։ Նույնիսկ եթե ես 70 կգ եմ, ես գրեթե մահանում եմ։ Ներկա պահին իմ քաշը 83 կգ է։ Եթե ես քաշս դարձնեմ 77 կգ, ապա երբ որ վանդակ մտնեմ, քաշս կլինի 82 կգ։ Վուդլին եւ Կամարու Ուսմանը առաջատար մարզիկներ են, որոնք կշռում են 91-92 կգ։ Նրանք կարողանում են քաշ գցել մինչեւ 77 կգ, սակայն երբ դուրս են գալիս օկտագոն, նրանք կշռում են 88-89 կգ։ Եթե մենամարտեմ նրանց հետ՝ տարբերությունը կլինի 7-8 կգ»,- Misk Talk-ի հետ զրույցում պարզաբանել է Նուրմագոմեդովը։